It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Description

Վերածե՛ք լոգանքը հաճույքի BetterYou Magnesium Flakes-ով։ Պարզապես ավելացրե՛ք ջրին և զգացե՛ք՝ ինչպես են թուլանում Ձեր հոգնած ու լարված մկանները՝ բերելով Ձեզ լիարժեք հանգստություն։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մագնեզիումի լոգանքի փաթիլները, որոնք հայտնի են նաև որպես մագնեզիումի աղ, մագնեզիումի բարձր խտությամբ հավելման ձև են` նախատեսված ընդհանուր լոգանքի կամ ոտքերի լոգանքի համար: Մագնեզիումի լոգանքը նպաստում է հաճելի թուլացմանը, ազատում հոգնածությունից և հանգստացնում լարված մկանները։ Սա նուրբ և արդյունավետ միջոց է օրգանիզմը մագնեզիումով հարստացնելու համար՝ շնորհիվ մագնեզիումի քլորիդի խտացված լուծույթի։ Մագնեզիումը, որը կիրառվում է մագնեզիումի փաթիլներում, մաքրվել է 250 միլիոն տարվա ընթացքում, ինչը երաշխավորում է, որ այն զերծ է արհեստական աղտոտիչներից և ծանր մետաղներից։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 250գ / 1կգ / 5կգ
• Խտությունը՝ 47%
• Ակտիվ բաղադրիչը՝ մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը հզոր հանքանյութ է, որը մասնակցում է ավելի քան 325 կենսաքիմիական ռեակցիաների։ Այն նպաստում է կալցիումի յուրացմանը,, ոսկորների և ատամների նորմալ վիճակի պահպանմանը, հոգեբանական առողջ գործառույթներին և նյարդային համակարգի բնականոն գործունեությանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին ու վերականգնմանը, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Լոգանք
Ավելացրեք 250գ մագնեզիումի փաթիլ (մոտ 2 բաժակ) լոգանքի ջրին։
Հանգստացեք լիարժեք՝ պառկելով ջրում 20 րոպե։ Ավելի ինտենսիվ արդյունքի համար ավելացրեք փաթիլների քանակը։
Ոտքերի լոգանք
Ավելացրեք 150գ մագնեզիումի փաթիլ (մոտ 1 բաժակ) 5 լիտր ջրին այնքան, որ ծածկի ոտքերը։
Թուլացեք՝ ոտքերը 20 րոպե պահելով ջրի մեջ։
Խորհուրդ է տրվում մագնեզիումի լոգանք ընդունել շաբաթական 2-3 անգամ։ Լոգանքից հետո մաշկը դառնում է նուրբ, հարթ և խոնավացված։

ԴԵՂԱՉԱՓ

1կգ մագնեզիումի փաթիլը պարունակում է 120գ մաքուր մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՈՒՄ

• Մագնեզիումի փաթիլները բարձր հիգրոսկոպիկ են և արագ կլանում են խոնավությունը բաց վիճակում։
• Պահեք չոր վայրում և օգտագործումից հետո լավ փակեք փաթեթավորումը։
• Բացելուց հետո օգտագործեք 12 ամսվա ընթացքում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք սրբել ավելորդ զանգվածը սրբիչով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Բոլոր տարիքի մարդկանց
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Զգայուն կամ ատոպիկ մաշկ ունեցող մարդկանց (հաստատված է դերմատոլոգիական փորձարկումներով)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ (MgCl₂ խտություն՝ 47%)

ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԸ

Մինչև 47% MgCl₂
Մինչև 0.8% KCl
Մինչև 0.1% CaCl₂
Մինչև 0.6% MgSO₂
Մինչև 0.9% NaCl
Մինչև 51% H₂O

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղի ածանցյալներ
• Այս ապրանքն ունի POFCAP միջազգային հավաստագիր՝ երաշխավորելով, որ բացարձակապես զերծ է արմավենու յուղից և դրա ածանցյալներից։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

BetterYou-ի մագնեզիումի փաթիլները 100% մաքուր մագնեզիումի յուրահատուկ համադրություն են` ստացված ստորգետնյա և ծովային աղբյուրներից։ Դրանք անցնում են բնական գոլորշիացման, մաքրման և խտացման գործընթաց՝ ապահովելու համար օպտիմալ յուրացում։ Ավելի քան երկու տասնամյակ BetterYou-ն մշակում է մագնեզիումի հավելումների գիտությունը և տեխնոլոգիաները։ Վստահ եղեք, որ BetterYou-ն միշտ ընտրում է մագնեզիումի լավագույն ձևերը առավելագույն արդյունավետության համար։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։