It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Մագնեզիում

Showing 13–14 of 14 results

Magnesium Sleep

BetterYou Magnesium Sleep Flakes-ը մագնեզիումի քլորիդի, լավանդայի և երիցուկի խառնուրդ է, որը կապահովի Ձեր հանգիստ քունը։ Հանգստացրե՛ք Ձեր միտքն ու մարմինը և պատրաստվե՛ք խաղաղ քնի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

BetterYou Magnesium քլորիդի փաթիլները պարունակում են բարձր խտության 100% բնական մագնեզիումի քլորիդ (47%)։ (Կրկնվում է, ենթակա է հեռացման) BetterYou Magnesium Flakes-ը յուրահատուկ խառնուրդ է՝ բաղկացած 100% մաքուր ստորգետնյա և ծովային մագնեզիումի քլորիդից։ Այն բնականաբար, գոլորշիացվում, մաքրվում և խտացվում է՝ օպտիմալ ներծծման համար։ BetterYou մագնեզիումի քլորիդի փաթիլներով խորը մկանային թուլացումը դառնում է ձեր հաճելի երեկոյի անփոխարինելի մասը։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 1 կգ
• Խտություն՝ 47%
• Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր ինքնազգացողության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների թուլացմանը և վերականգնմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Լոգանք
Ավելացրեք 250գ մագնեզիումի փաթիլ (մոտ 2 բաժակ) լոգանքի ջրին։
Հանգստացեք լիարժեք՝ պառկելով ջրում 20 րոպե։
Ոտքերի լոգանք
Ավելացրեք 150գ մագնեզիումի փաթիլ (մոտ 1 բաժակ) 5 լիտր ջրին այնքան, որ ծածկի ոտքերը։
Թուլացեք՝ ոտքերը 20 րոպե պահելով ջրի մեջ։

ԴԵՂԱՉԱՓ

1կգ մագնեզիումի փաթիլը պարունակում է 120գ մաքուր մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Մագնեզիումի փաթիլները բարձր հիգրոսկոպիկ են և արագ կլանում են խոնավությունը բաց վիճակում։
• Պահեք չոր վայրում և օգտագործումից հետո լավ փակեք փաթեթավորումը։
• Բացելուց հետո օգտագործեք 12 ամսվա ընթացքում։ Փաթեթավորումը ենթակա է վերամշակման։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Բոլոր տարիքի մարդկանց
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատի փաթիլներ, լավանդայի եթերային յուղ (Lavandula angustifolia), երիցուկի ծաղկային յուղ (Anthemis nobilis), լինալոլ:

ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԸ

Մինչև 47% MgCl₂
Մինչև 0.8% KCl
Մինչև 0.1% CaCl₂
Մինչև 0.6% MgSO₂
Մինչև 0.9% NaCl
Մինչև 51% H₂O

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղի ածանցյալներ
• Այս ապրանքն ունի POFCAP միջազգային հավաստագիր՝ երաշխավորելով, որ բացարձակապես զերծ է արմավենու յուղից և դրա ածանցյալներից։

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

EVOH նյութով պատված բազմակի օգտագործման փաթեթները ենթակա են ամբողջական վերամշակման՝ շնորհիվ իրենց ջրալուծվող և կենսաքայքայվող հատկությունների։ Սա առաջինն է իր տեսակի մեջ։ Ի տարբերություն այլ փաթեթավորումների՝ BetterYou փաթեթները չեն պարունակում քլոր, դիօքսիններ, թունավոր գազեր կամ վնասակար մետաղներ։ Դրանք բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնից։ Մեր փաթեթների նորարարական ծածկույթը 10,000 անգամ ավելի գազաթափանց է, քան ստանդարտ ցածր խտության պոլիէթիլենային թաղանթը։ Սա թույլ է տալիս պահպանել փաթիլների թարմությունը և նվազեցնել թափոնները։ Magnesium Flakes-ի փաթեթավորման մեջ օգտագործվում է այս առաջատար տեխնոլոգիան, որն անվնաս է շրջակա միջավայրի համար։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

BetterYou-ի մագնեզիումի փաթիլները 100% մաքուր մագնեզիումի յուրահատուկ համադրություն են` ստացված ստորգետնյա և ծովային աղբյուրներից։ Դրանք անցնում են բնական գոլորշիացման, մաքրման և խտացման գործընթաց՝ ապահովելու համար օպտիմալ յուրացում։ Ավելի քան երկու տասնամյակ BetterYou-ն մշակում է մագնեզիումի հավելումների գիտությունը և տեխնոլոգիաները։ Վստահ եղեք, որ BetterYou-ն միշտ ընտրում է մագնեզիումի լավագույն ձևերը առավելագույն արդյունավետության համար։ Լավանդայի և երիցուկի եթերային յուղերը ստացվում են Մեծ Բրիտանիայում աճեցված մշակաբույսերից։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։

Magnesium Sleep Lotion

BetterYou Magnesium Sleep Lotion-ը համադրում է մագնեզիումի քլորիդը լավանդայի հետ՝ բերելով Ձեզ հաճելի հանգստություն։ Բացահայտե՛ք այս օգտակար միջոցի առավելությունները Ձեր հանգիստ քնի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լոսյոնը մագնեզիումի յուղի և բնական լավանդայի յուրահատուկ համադրություն է, որն օգնում է թուլացնել հոգնած մկանները, նվազեցնել զգայունությունը և հանգստացնել միտքը՝ ապահովելով ավելի խոր և երկարատև քուն։ BetterYou Magnesium Sleep մարմնի լոսյոնը, որն անցել է դերմատոլոգիական փորձարկումներ, արագ ներծծվում է մաշկին քսելիս՝ մագնեզիումը հասցնելով անմիջապես մկաններին, մեղմելով ավելորդ լարվածությունը և նպաստելով քնի որակի բարելավմանը։ Մագնեզիումը բնական հանգստացնող է, որն իր ազդեցությունն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լոսյոնը հարմար է նույնիսկ զգայուն մաշկի համար՝ արդյունավետորեն աջակցելով մարմնին ժամանակակից կյանքի ռիթմում։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Ծավալ՝ 180 մլ
• Ակտիվ բաղադրիչներ՝ մագնեզիումի քլորիդ, լավանդա

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը նպաստում է ընդհանուր հանգստությանը և ինքնազգացողության լավացմանը։ Այն բնական ճանապարհով աջակցում է մկանների նորմալ աշխատանքին, կալցիումի յուրացմանը և իմունային համակարգի առողջ գործունեությանը։ Բացի այդ, մագնեզիումը օգնում է նվազեցնել հոգնածությունը, պահել էլեկտրոլիտների հավասարակշռությունը և ապահովել էներգիայի նորմալ նյութափոխանակությունը` նպաստելով լիարժեք հանգստին և վերականգնմանը։

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Առավելագույն արդյունավետության համար օգտագործեք քնելուց առաջ առնվազն 4 շաբաթ շարունակ։ Քսեք 5 մլ լոսյոն (4 սեղմում) մաքուր և չոր մաշկին քնելուց 30 րոպե առաջ։ Թեթև մերսող շարժումներով տարածեք լոսյոնը, հատկապես պարանոցի, ուսերի և ոտքերի հատվածներում։ Արդյունավետությունն ավելանում է շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել։

ԴԵՂԱՉԱՓ

Յուրաքանչյուր 5 մլ լոսյոնը պարունակում է առնվազն 120 մգ յուրացվող մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՈՒՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով, քանի որ ներծծումը սկսվում է անմիջապես։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ։
• Անցել է դերմատոլոգիական խոր փորձարկում
• Հաստատված է զգայուն և ատոպիկ մաշկի համար (էկզեմա, փսորիազ)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերիլստեարատի ցիտրատ, գլիցերին, կապրիլային/կապրինային տրիգլիցերիդ, գլիցերիլստեարատ SE, կոկոսի ալկաններ, կարագի յուղ (շի), բրնձի թեփի յուղ, բենզիլային սպիրտ, արևածաղկի յուղ, նատրիումի բենզոատ, նեղատերև լավանդայի յուղ, քսանթանի խեժ, տոկոֆերոլ, դեհիդրոացուսային թթու, վարսակի էքստրակտ, կալենդուլայի էքստրակտ, կալիումի սորբատ, լինալոլ, լիմոնեն, գերանիոլ։

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչ նյութեր
• Ծանր մետաղներ
• Սինթետիկ ներկանյութեր և բուրավետիչներ

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

Ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում: Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։