It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.
BetterYou Magnesium Menopause Body Spray-ը նախատեսված է սթրեսը նվազեցնելու, մկանների լարվածությունը թուլացնելու և քնի որակը բարելավելու համար։ Այս արդյունավետ խառնուրդը, որը ներառում է մագնեզիումի քլորիդ, իլանգ-իլանգ և եղեսպակ, նպաստում է Ձեր առողջությանը կլիմաքսի ընթացքում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Զգացեք Magnesium Menopause մարմնի սփրեյի հանգստացնող և երիտասարդացնող ազդեցությունը: Մագնեզիումի քլորիդի, իլանգ-իլանգի և սալվիայի յուղի այս հզոր խառնուրդը հատուկ ստեղծված է սթրեսը նվազեցնելու, մկանները թուլացնելու և քնի որակը բարելավելու համար։ Ապրանքը հավաստագրված է և նախատեսված է դաշտանադադարի ընթացքում օգտագործման համար (GenM-Tick): Մենք նպատակ ունենք աջակցել կանանց դաշտանադադարի ողջ ընթացքում, որպեսզի նրանք ավելի ինքնավստահ զգան և ստանան անհրաժեշտ հոգեբանական ու սննդային աջակցություն։ Այդ իսկ պատճառով մշակել ենք միջոցների շարք, որը նախատեսված է դաշտանադադարի ախտանիշների թեթևացման համար։ Միայն Միացյալ Թագավորությունում 15,5 միլիոն կին գտնվում է այս փուլում։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դաշտանադադարի ընթացքում կանանց 87%-ը իրեն անտեսված է զգում հասարակության կողմից և ակնկալում է, որ ապրանքանիշները ստեղծեն աջակցող արտադրանքներ, որոնք կօգնեն թեթևացնել իրենց վիճակը։ Հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց 10-30%-ը տառապում է օստեոպորոզով՝ ոսկրային խտության աստիճանական նվազմամբ։ Մագնեզիումի ընդունումը սննդի և հավելումների միջոցով կարող է դանդաղեցնել օստեոպորոզի զարգացումը և նպաստել ոսկրային հյուսվածքի առողջությանը։ Տեղային օգտագործման համար նախատեսված BetterYou Magnesium սփրեյը սկսում է ներծծվել մաշկին ցողելուց անմիջապես հետո: Այս կարևոր հանքանյութը նպաստում է ինքնազգացողության լավացմանը և օգնում է թուլանալ:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
• Ծավալ՝ 100մգ / 600 ցողում
• Խտություն՝ 28%
• Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդ
• Կլանման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր ինքնազգացողության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների թուլացմանը և վերականգնմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ
• Ցողեք սփրեյը մաշկին 5–10 անգամ և լավ մերսեք՝ ներծծումը խթանելու համար։
• Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված: Այդպես յուրացումն առավել արդյունավետ է։
• Կարող եք ցողել մարմնի ցանկացած մասում` բացառությամբ նուրբ հատվածների, ինչպիսիք աչքերն են:
• Խիստ անհանգստության դեպքում Magnesium Menopause մարմնի սփրեյը կարող եք օգտագործել Magnesium Menopause փաթիլների հետ:
• Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել:
• Փաթեթի պարունակությունը 600 ցողում է:
ԴԵՂԱՉԱՓ
10 ցողումը ապահովում է 75մգ յուրացվող մագնեզիում:
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ
Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
• Մեծահասակների
• 13 տարեկանից բարձր դեռահասների
• Բուսակերների
• Վեգանների
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։
• Անցել է դերմատոլոգիական փորձարկում:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերին, հիդրոգենացված ծերեփենու յուղ (PEG-40), ֆենօքսիէթանոլ, կանանգա բույսի ծաղիկների յուղ (իլանգ-իլանգ), էթիլհեքսիլգլիցերին, հիդրոլիզացված ջոջոբայի եթերներ, շալվեի յուղ, լինալոոլ, բենզիլբենզոատ, բենզիլսալիցիլատ, եվգենոլ, ֆարնեզոլ, գերանիոլ:
ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։
BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ
BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումի քլորիդը ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրի ընդերքում: Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։
Magnesium Muscle Body Spray-ը մկանային ցավերը թուլացնելու իդեալական լուծում է։ Մագնեզիումի քլորիդի համադրությունը՝ կիտրոնի յուղի, արնիկայի և պղպեղի հետ, հաղորդում է հաճելի թեթևություն:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մագնեզիումը կենսական նշանակություն ունի մկանների օպտիմալ կծկման, կմախքի ամրության, էներգիայի արտադրման և թթվածնի բարձր սպառման ապահովման համար, ինչը կարևոր է մարզվելիս արդյունքների հասնելու համար: BetterYou Magnesium Muscle Body Spray-ն օգնում է լրացնել մագնեզիումի պաշարները, աջակցում է մարզումների ընթացքում և նպաստում մկանների վերականգնմանը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
• Ծավալը՝ 100 մլ
• Օգտագործման հնարավորությունը՝ 600 ցողում
• Ակտիվ բաղադրիչներ՝ մագնեզիումի քլորիդ, կիտրոնի յուղ, արնիկա, պղպեղ:
• Հետազոտություններն իրականացվել են Կարդիֆի համալսարանի հետ համագործակցությամբ
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մագնեզիումը կարևոր հանքանյութ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո վերականգնման համար: Այն նպաստում է հոգնածության նվազեցմանը, մկանների նորմալ գործունեությանը, ինչպես նաև ոսկորների և ատամների առողջության պահպանմանը: Այն ապահովում է էլեկտրոլիտների հավասարակշռությունը, աջակցում է նորմալ էներգափոխանակությանը և կարևոր դեր խաղում նյարդային համակարգի առողջ աշխատանքի համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ
Սփրեյը ցողեք մարմնի վրա և մերսող շարժումներով տարածեք մաշկին առավելագույն արդյունավետության համար: Օգտագործեք մարզումներից և լոգանքից հետո։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել։ Խորհուրդ է տրվում քսել մաքուր մաշկին: Կիրառեք մարմնի ցանկացած մասում` խուսափելով նուրբ հատվածներից, ինչպիսիք են աչքերը: Մարզումների համար օգտագործեք առնվազն 10–20 ցողում առավոտյան և երեկոյան՝ մագնեզիումի մակարդակը վերականգնելու համար:
Վերականգնման համար ցողեք լարված մկանային հատվածում և լավ մերսեք մաշկը: Կրկնեք անհրաժեշտության դեպքում՝ տաք պահելով մշակված հատվածը:
ԴԵՂԱՉԱՓ
10 ցողումն ապահովում է 150մգ յուրացվող մագնեզիում։
ՊԱՀՊԱՆՈՒՄ
• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ
Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան:
• Անցել է դերմատոլոգիական փորձարկում:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերին, պրոպիլենգլիկոլ, ջրածնված ռիցինի յուղ (PEG-40), պղպեղի էքստրակտ, կիտրոնի կեղևի յուղ, հիդրոլիզացված ժոժոբայի էսթերներ, լիմոնեն, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, լեռնային արնիկայի ծաղիկների էքստրակտ, ցիտրալ, կիտրոնաթթու, եռնատրիումի ԷԴՏԱ, լինալոոլ: Լիմոնեն, լինալոոլ և ցիտրալը բնականաբար հանդիպում են շատ եթերայուղերում, ներառյալ ցիտրուսայինները:
ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
• Արհեստական ներկանյութեր և բուրավետիչներ
• Արմավենու յուղ և դրա ածանցյալներ
• Պարաբեններ
• Սննդային ալերգեններ
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։
BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐ
Մագնեզիումի քլորիդը (BetterYou Zechstein Inside®️) ստացվում է երկրակեղևի բնական աղբյուրից, որն ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է աղտոտումից։ Սա երաշխավորում է արտադրանքի է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։
BetterYou Magnesium Sensitive Body Spray-ն ապահովում է մագնեզիումի պաշարների անվտանգ համալրում։ Այն անցել է մաշկաբանական խիստ թեստավորում և նախատեսված է զգայուն մաշկի համար։ Ընտրե՛ք արդյունավետ տարբերակ՝ Ձեր ամենօրյա մագնեզիումի համալրման համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
BetterYou Magnesium Oil Sensitive մագնեզիումի յուղային սփրեյը հագեցած լուծույթ է, որը պատրաստված է հին ծովային հատակի մագնեզիումի քլորիդից:
Սա մագնեզիումի ամենալավ լուծվող միացություններից է, որն իդեալական է զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար: Այն հարմար է նաև նրանց համար, ովքեր մագնեզիումի բարձր խտությամբ հավելումներ օգտագործելիս զգում են թեթև ծակծկոց: Տեղային օգտագործման համար նախատեսված BetterYou Zechstei մագնեզիումի քլորիդը սկսում է ներծծվել մաշկին ցողելուց անմիջապես հետո: Այս հանքանյութը նպաստում է ինքնազգացողության լավացմանը և օգնում է թուլանալ:
Սփրեյում օգտագործվող մագնեզիումը բնականորեն մաքրվել է ավելի քան 250 միլիոն տարի: Ուստի չի պարունակում արհեստական աղտոտիչներ և ծանր մետաղներ:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
• Ծավալ՝ 100 մլ (600 ցողում)
• Խտություն՝ 15%
• Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդ
• Կլանման ստուգում՝ Կարդիֆի համալսարան
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մագնեզիումը մասնակցում է ավելի քան 325 կենսաքիմիական ռեակցիաների։ Այն նպաստում է հոգնածության նվազեցմանը, նյարդային համակարգի նորմալ գործառույթին և մկանային ֆունկցիայի պահպանմանը: Այն նպաստելում է կալցիումի յուրացմանը, ոսկորների և ատամների առողջության պահմանմանը, ինչպես նաև հանգստին և վերականգնմանը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ
• Ցողեք սփրեյը մաշկին 5–10 անգամ և լավ մերսեք՝ ներծծումը խթանելու համար։
• Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված, այդպես յուրացումն առավել արդյունավետ է։
• Կարող եք ցողել մարմնի ցանկացած մասում` բացառությամբ նուրբ հատվածների, ինչպիսիք աչքերն են:
• Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել:
• Փաթեթի պարունակությունը 600 ցողում է:
ԴԵՂԱՉԱՓ
10 ցողումը ապահովում է 100մգ (28% խորհուրդ տրվող օրական չափաբաժնի) յուրացվող մագնեզիում:
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ
Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
• Բոլոր տարիքի մարդկանց
• Վեգաններին
• Բուսակերներին
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։
• Անցել է դերմատոլոգիական փորձարկում:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Մագնեզիումի քլորիդ, ջուր
ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։
BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ
BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումի քլորիդը ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրի ընդերքում: Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։
Վայելե՛ք BetterYou Magnesium Sleep Body Spray-ի հանգստացնող ազդեցությունը։ Այն պարունակում է Zechstein մագնեզիում, լավանդա և երիցուկ։ Մագնեզիումի այս սփրեյն ապահովում է լիարժեք հանգստություն և բնականոն, խաղաղ քուն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Լավ քունը առողջության հիմքն է, սակայն քչերը գիտեն, որ մագնեզիումի պակասը կարող է ազդել քնի որակի վրա։ Տրանսդերմալ մագնեզիումը, որը հայտնի է որպես բնական հանգստացնող, օգնում է թուլացնել մարմինը և միտքը՝ նպաստելով խոր և խաղաղ քնին։ Magnesium Sleep մարմնի սփրեյը համատեղում է մագնեզիումը հատուկ եթերայուղերի հետ, ինչի շնորհիվ այն դառբում է կատարյալ հավելում Ձեր երեկոյան ռիտուալի համար։ Այն օգնում է վերականգնել մագնեզիումի պակասը, որը հաճախ առաջանում է ժամանակակից սննդակարգի և լարված կյանքի ռիթմի պատճառով։ Սփրեյը նախատեսված է տեղային կիրառման համար։ BetterYou Zechstein մագնեզիումը սկսում է ներծծվել անմիջապես օգտագործումից հետո՝ նպաստելով ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը և հանգստությանը։
ԲՆՈՒԹԱԳԻՐ
• Արտադրանքի ծավալը՝ 100 մլ (600 փչում)
• Խտությունը՝ 28%
• Ակտիվ բաղադրիչը՝ մագնեզիումի քլորիդ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր բարեկեցության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների վերականգնմանը և թուլացմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին ու վերականգնմանը, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Փչեք սփրեյը 5–10 անգամ մաշկի վրա և լավ մերսեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված: Այդպես յուրացումն առավել արդյունավետ է։ Խուսափեք զգայուն հատվածներից, ինչպիսիք են աչքերը։
Քնի խանգարման դեպքում: Փչեք 2–3 անգամ խնդրահարույց հատվածներին (օրինակ՝ սրունքներին կամ ոտնաթաթերին) և մերսեք։ Առավելագույն արդյունքի համար համադրեք մագնեզիումի աղերի կամ մագնեզիումով քնի լոսյոնի հետ։
ԴԵՂԱՉԱՓ
10 փչումը պարունակում է 75մգ մաքուր մագնեզիում։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
• Օգտագործումից հետո պահեք այն սենյակային ջերմաստիճանում՝ խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ
Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք սրբել ավելորդ զանգվածը սրբիչով։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերին, ջրածնացրած կաստորի յուղ (ՊԵԳ-40), ֆենօքսիէթանոլ, նեղատերև լավանդայի յուղ, Anthemis Nobilis ծաղկային յուղ (երիցուկ), էթիլհեքսիլգլիցերին, հիդրոլիզացված ջոջոբայի եթերներ, լինալոլ, լիմոնեն, գերանիոլ։
ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղ և դրա ածանցյալներ
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Փաթեթը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։
BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ
Ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան հաստատությունում։