It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Description

BetterYou Magnesium Body Lotion-ը, պարունակելով մագնեզիում և շի յուղ, նպաստում է մաշկի էլաստիկությանը, փափկեցնում մաշկը և թուլացնում մկանները։ Զգացե՛ք այս միջոցի յուրահատուկ ազդեցությունը Ձեր մաշկի և մարմնի վրա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արդյունավետ և թեթև բանաձև, որը ստեղծվել է BetterYou մագնեզիումի յուղի և մաշկի համար օգտակար բաղադրիչների համադրմամբ։ Օրական օգտագործումը նպաստում է մաշկի հարստացմանը կարևոր հանքանյութով։
Նախատեսված է մարմնի ցանկացած հատվածի համար։ Մագնեզիումը սկսում է ներծծվել մաշկին քսելուց անմիջապես հետո՝ ապահովելով խոնավություն և հանքանյութի արդյունավետ յուրացում:
Դերմատոլոգիական փորձարկում անցած մագնեզիումային լոսյոնն անցել է խիստ թեստավորում, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունն ու բարձր արդյունավետությունը նույնիսկ ամենազգայուն մաշկի դեպքում և բարդ արտաքին միջավայրում։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 180 մլ
• Ակտիվ բաղադրիչներ՝ մագնեզիումի քլորիդ, շի յուղ

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը հզոր հանքանյութ է, որը մասնակցում է ավելի քան 325 կենսաքիմիական ռեակցիաների։ Այն նպաստում է կալցիումի յուրացմանը, ոսկորների և ատամների նորմալ վիճակի պահպանմանը, հոգեբանական առողջ գործառույթներին և նյարդային համակարգի բնականոն գործունեությանը:
Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին ու վերականգնմանը, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ ԲԱՆԱՁԵՒ

Նախկինում հայտնի Magnesium Skin Lotion-ն ամբողջությամբ մշակվել է: Հեռացվել է 14 բաղադրիչ, որպեսզի ստացվի առավել մաքուր և մաշկի համար հարմար բանաձև:
Նոր բանաձևն ամբողջությամբ համապատասխանում է վեգանների և բուսակերների պահանջներին։ Այն չի պարունակում արմավենու յուղ և դրա ածանցյալներ։
Փոփոխվել է նաև փաթեթավորումը։ Նոր դիզայնը ներառում է առանց զսպանակի պոմպ, ինչը հեշտացնում է վերամշակումը և ապրանքը դարձնում էկոլոգիապես առավել մաքուր։

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

• Օգտագործեք 5 մլ (4 սեղմում) ամբողջ մարմնի համար և լավ մերսեք` մաշկի մեջ ներծծումը խթանելու համար:
• Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված:
• Կարելի է կիրառել մարմնի ցանկացած մասում, բացառությամբ նուրբ հատվածների։
• Հատուկ ուշադրություն դարձրեք հոդերին, մկաններին և խնդրահարույց հատվածներին։
• Կրկնեք օգտագործումը, երբ անհրաժեշտ է:

ԴԵՂԱՉԱՓ:

5 մլ (4 սեղմում) մագնեզիումային լոսյոնը պարունակում է առնվազն 120 մգ մագնեզիում:

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Օգտագործումից հետո պահեք այն սենյակային ջերմաստիճանում՝ խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից։
• Օգտագործեք բացելուց հետո 12 ամսվա ընթացքում։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։
Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով, քանի որ ներծծումը սկսվում է անմիջապես։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Բոլոր տարիքի մարդկանց
• Զգայուն մաշկի
• Հղիության ժամանակ և կրծքով կերակրման դեպքում (խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի կամ գինեկոլոգի հետ, նախքան հավելումների օգտագործումը)
• Վեգաններին
• Բուսակերներին
Ապրանքը համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր (aqua),մագնեզիումի քլորիդ, գլիցերիլ ստեարատի ցիտրատ, կապրիլային/կապրինային տրիգլիցերիդ, գլիցերին, գլիցերիլ ստեարատ SE, C9-12 ալկան,Շի յուղ, (Butyrospermum parkii), բեհենետ-25, բենզիլային սպիրտ, նատրիումի բենզոատ, կոկո-կապրիլատ/կապրատ, քսանթանյան մաստակ, նատրիումի, հիդրօքսիդ, դեհիդրոացետիկ թթու, տոկոֆերոլ:

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• 14 գլխավոր սննդային ալերգեններ
• Պարաբեններ
• Աղտոտիչներ
• Սինթետիկ բուրավետիչներ
• Սինթետիկ գունանյութեր

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Փաթեթը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է շաքարեղեգից ստացված բուսական պլաստիկից, որի արտադրությունը ածխածնի բացասական է: Չի պարունակում արմավենու յուղի ածանցյալներ։ Ապրանքն ունի POFCAP միջազգային հավաստագիր, որը հաստատում է, որ այն բացարձակապես զերծ է արմավենու յուղից և դրա ածանցյալներից։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԱՂԲՅՈՒՐ

BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումի քլորիդը ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում: Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան հաստատությունում։