It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Description

BetterYou Magnesium Gel-ն ապահովում է մագնեզիումի ուղղորդված ներթափանցումը Ձեր մկանների և հոդերի մեջ։ Վայելե՛ք երկարատև հանգստության և թեթևության զգացողություններն այս արդյունավետ միջոցի շնորհիվ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

BetterYou-ի մագնեզիումի գելը կարգավորում է մագնեզիումն օրգանիզմում և ունի երկարատև ազդեցություն: Այն կարելի է օգտագործել ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո: Բարձր խտությամբ այս բանաձևը հիանալի է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ և արդյունավետ կերպով բարձրացնել մագնեզիումի մակարդակը: Մեկ թեյի գդալ գելն ապահովում է 500մգ մագնեզիումի քլորիդ: Նպատակային օգտագործումը հատկապես արդյունավետ է հոդերի և մկանների համար: Մաշկին քսելուց և մերսելուց անմիջապես հետո գելը ներծծվում է` նպաստելով մկանների հանգստացմանը և ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը: BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումը բնականորեն մաքրվել է ավելի քան 250 միլիոն տարի և չի պարունակում արհեստական աղտոտիչներ և ծանր մետաղներ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

•⁠ Ծավալ՝ 150 մլ
•⁠ Խտություն՝ 30%
•⁠ Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդ
•⁠ Կլանման փորձարկում՝ Կարդիֆի համալսարանում

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը կարևոր դեր ունի առողջության պահպանման գործում: Այն նպաստում է օրգանիզմի նորմալ գործառույթներին, աջակցում է ոսկորների և ատամների առողջությանը և նպաստում նյարդային համակարգի բնականոն աշխատանքին: Մագնեզիումը նաև նպաստում է մարմնի հանգստին, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Ծանոթացեք մեր ապրանքներին, որոնք նախատեսված են քնի, հոդերի, սպորտի և մաշկի առողջության համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Քսեք գելի փոքր քանակ (ոլոռի չափով), և մերսեք մաշկը՝ ներծծումը խթանելու համար:
Առավելագույն արդյունքի համար կիրառեք այն լոգանքից կամ ցնցուղից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները՝ բացված:
Կարող եք քսել մարմնի ցանկացած մասում` բացառությամբ նուրբ հատվածների, ինչպիսիք աչքերն են:
Հարմար է հոդերի և մկանների համար:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել:

ԴԵՂԱՉԱՓ

1մլ գելը պարունակում է առնվազն 100մգ յուրացվող մագնեզիում, մեկ թեյի գդալ գելը պարունակում է 500մգ յուրացվող մագնեզիում:

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

•⁠ Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
•⁠ Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
•⁠ Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
•⁠ Խուսափեք աչքերի հետ շփումից։
•⁠ Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
•⁠ Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։
Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

•⁠ Բոլոր տարիքի մարդկանց
•⁠ Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
•⁠ ՎեգաններիՆ
•⁠ Բուսակերներին
•⁠ Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մագնեզիումի քլորիդ, հիդրօքսիպրոպիլ օսլայի ֆոսֆատ*
•⁠ ⁠Գելային միջոց. (բնական օսլա` ստացված եգիպտացորենից, մշակված՝ աղի բարձր պարունակությամբ լուծույթների համար):

ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

•⁠ Բնական աղբյուր
•⁠ Մաքուր բանաձև
•⁠ Առանց աղտոտիչների և ծանր մետաղների

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։
Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումի քլորիդը ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրի ընդերքում: Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։