It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Description

Վայելե՛ք BetterYou Magnesium Sleep Body Spray-ի հանգստացնող ազդեցությունը։ Այն պարունակում է Zechstein մագնեզիում, լավանդա և երիցուկ։ Մագնեզիումի այս սփրեյն ապահովում է լիարժեք հանգստություն և բնականոն, խաղաղ քուն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լավ քունը առողջության հիմքն է, սակայն քչերը գիտեն, որ մագնեզիումի պակասը կարող է ազդել քնի որակի վրա։ Տրանսդերմալ մագնեզիումը, որը հայտնի է որպես բնական հանգստացնող, օգնում է թուլացնել մարմինը և միտքը՝ նպաստելով խոր և խաղաղ քնին։ Magnesium Sleep մարմնի սփրեյը համատեղում է մագնեզիումը հատուկ եթերայուղերի հետ, ինչի շնորհիվ այն դառբում է կատարյալ հավելում Ձեր երեկոյան ռիտուալի համար։ Այն օգնում է վերականգնել մագնեզիումի պակասը, որը հաճախ առաջանում է ժամանակակից սննդակարգի և լարված կյանքի ռիթմի պատճառով։ Սփրեյը նախատեսված է տեղային կիրառման համար։ BetterYou Zechstein մագնեզիումը սկսում է ներծծվել անմիջապես օգտագործումից հետո՝ նպաստելով ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը և հանգստությանը։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 100 մլ (600 փչում)
• Խտությունը՝ 28%
• Ակտիվ բաղադրիչը՝ մագնեզիումի քլորիդ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր բարեկեցության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների վերականգնմանը և թուլացմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին ու վերականգնմանը, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Փչեք սփրեյը 5–10 անգամ մաշկի վրա և լավ մերսեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված: Այդպես յուրացումն առավել արդյունավետ է։ Խուսափեք զգայուն հատվածներից, ինչպիսիք են աչքերը։
Քնի խանգարման դեպքում: Փչեք 2–3 անգամ խնդրահարույց հատվածներին (օրինակ՝ սրունքներին կամ ոտնաթաթերին) և մերսեք։ Առավելագույն արդյունքի համար համադրեք մագնեզիումի աղերի կամ մագնեզիումով քնի լոսյոնի հետ։

ԴԵՂԱՉԱՓ

10 փչումը պարունակում է 75մգ մաքուր մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Օգտագործումից հետո պահեք այն սենյակային ջերմաստիճանում՝ խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք սրբել ավելորդ զանգվածը սրբիչով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերին, ջրածնացրած կաստորի յուղ (ՊԵԳ-40), ֆենօքսիէթանոլ, նեղատերև լավանդայի յուղ, Anthemis Nobilis ծաղկային յուղ (երիցուկ), էթիլհեքսիլգլիցերին, հիդրոլիզացված ջոջոբայի եթերներ, լինալոլ, լիմոնեն, գերանիոլ։

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղ և դրա ածանցյալներ

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Փաթեթը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

Ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան հաստատությունում։