It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Description

Վերականգնե՛ք մարզումներից և ամենօրյա սթրեսից կորցրած մագնեզիումը՝ Իռլանդական ծովի հանքանյութերի և մագնեզիումի եռակի խառնուրդով։ Հաղորդե՛ք լիցքեր Ձեր մարմնին և բարելավե՛ք Ձեր առողջությունը։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԱՂԲՅՈՒՐ

Magnesium Water-ի շարքը ներառում է մագնեզիումի և Իռլանդական ծովի հանքանյութերի յուրահատուկ եռակի խառնուրդ՝ օրգանիզմում առավելապես յուրացման ու արդյունավետության համար:

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՑԻՏՐԱՏ

Մագնեզիումի ամենալավ յուրացվող ձևերից է՝ ավելի կենսամատչելի, քան տարածված մագնեզիումի օքսիդը: Այն մագնեզիումի և ցիտրատի իոնների 1:1 հարաբերակցությամբ աղ է: Բարձր լուծելիության և կենսամատչելիության շնորհիվ այն հրաշալի է սննդակարգը լրացնելու համար: Մեր մագնեզիումի ցիտրատը ստացվում է բնական ծովային մագնեզիումից:

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԳԼԻՑԻՆԱՏ

Պատրաստված մագնեզիումի և երկու գլիցին մոլեկուլից (սպիտակուցի բաղադրիչ)` մագնեզիումի գլիցինատը նպաստում է մկանների վերականգնմանը և կարգավորում է դրանց կծկումները: Այն նույնպես ունի բարձր կենսամատչելիություն և արագ ազդեցություն՝ լրացնելով ամենօրյա սթրեսներից առաջացած մագնեզիումի պակասը:

ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԾՈՎԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ

Արտադրանքի ազդեցությունն ուժեղացնելու համար այն հարստացրել ենք մագնեզիումի բնական աղբյուրով՝ ստացված Իռլանդական ծովի ջրերից: Այն ապահովում է էլեկտրոլիտային հավասարակշռություն:

ԻՆՉՈՒ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԳՆԵԶԻՈՒՄ

Մագնեզիումը մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտային ռեակցիաների և կարևոր է բջջային առողջության համար: Մագնեզիումով հարուստ օրգանիզմը ավելի լավ է հաղթահարում սթրեսները, որոնք առաջանում են ինտենսիվ մարզումների և առօրյա կյանքի ընթացքում: Այն կարգավորում է բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ՝ աջակցելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջությանը, ներառյալ՝ սպիտակուցների սինթեզը, մկանային կծկումները, էներգիայի արտադրությունը, մկանների և ոսկորների առողջությունը, արյան ճնշման կարգավորումը, հոգնածության նվազեցումը, քնի ցիկլի հավասարակշռումը:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Է

Քանի որ հաբերն ու կապսուլաները հարմար չեն բոլորին, մեր մագնեզիումի արտադրանքների շարքը ստեղծվել է ունիվերսալության նկատառումներով: Այն ուղղված է` հաղթահարելու կլանման դժվարությունները, որոնք կարող են առաջանալ սովորական հավելումներ օգտագործելիս:

ԱՅՍ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝

•⁠ 3+ տարիքային խմբի համար,
•⁠ Հղի և կրծքով կերակրող կանանց համար (խորհուրդ է տրվում նախապես խորհրդակցել բժշկի հետ)
•⁠ Բուսակերների, վեգանների, դիաբետիկների և ցելիակիայով հիվանդների համար
•⁠ Արտադրանքը չունի հակացուցումներ նշանակված դեղամիջոցների հետ համատեղ օգտագործելիս:
•⁠ Հաստատված է Բուսակերների միության կողմից և վավերացված է վեգանների համար:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, ագավայի նեկտար, կիտրոնաթթու, բնական համադրիչներ, մագնեզիումի ցիտրատ, բերգամոտի էքստրակտ, մագնեզիումի գլիցինատ, նատրիումի քլորիդ, հակաօքսիդանտ (ասկորբինաթթու):

ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

•⁠ Պարունակվող չափաբաժիններ՝ 1 (չափաբաժնի ծավալ՝ 250 մլ)
•⁠ Էներգիա (կՋ) 34 կՋ 0% 85 կՋ 1%
•⁠ Էներգիա (կկալ) 8 կկալ 0% 20 կկալ 1%
•⁠ Ճարպեր (գ) 0 գ 0% 0 գ 0%
* ⁠հագեցած (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Ածխաջրեր (գ) 1,2 գ 1% 3 գ 3%
⁠* հաքար (գ) 1,2 գ 1% 3 գ 3%
•⁠ Մանրաթել (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Սպիտակուցներ (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Աղ (գ) 0,030 գ 1% 0,075 գ 1%

ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ

Մագնեզիում 72 մգ 19% 180 մգ 48%
*RI – Միջին տարիքի մարդու համար առաջարկվող օրական ընդունման չափանիշ (8400 կՋ/2000 կկալ):
**NRV – Սննդարար նյութերի նորմայի համեմատական արժեք:

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

•⁠ Շաքարի քիչ պարունակություն
•⁠ Ցածր կալորիականություն
•⁠ Արհեստական քաղցրացուցիչների բացակայություն
•⁠ Վեգան արտադրանք
•⁠ Առանց գլյուտենի
•⁠ Էլեկտրոլիտներով հարուստ

ԿԱՅՈՒՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Տարան պատրաստված է 100% վերամշակվող ալյումինից: Առանց արմավենու յուղի և նրա ածանցյալների: Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Trademark) նշանով և չի պարունակում արմավենու յուղ և նրա ածանցյալներ: