It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

Shop

Showing 13–19 of 19 results

Magnesium Sensitive

BetterYou Magnesium Sensitive Body Spray-ն ապահովում է մագնեզիումի պաշարների անվտանգ համալրում։ Այն անցել է մաշկաբանական խիստ թեստավորում և նախատեսված է զգայուն մաշկի համար։ Ընտրե՛ք արդյունավետ տարբերակ՝ Ձեր ամենօրյա մագնեզիումի համալրման համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

BetterYou Magnesium Oil Sensitive մագնեզիումի յուղային սփրեյը հագեցած լուծույթ է, որը պատրաստված է հին ծովային հատակի մագնեզիումի քլորիդից:
Սա մագնեզիումի ամենալավ լուծվող միացություններից է, որն իդեալական է զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար: Այն հարմար է նաև նրանց համար, ովքեր մագնեզիումի բարձր խտությամբ հավելումներ օգտագործելիս զգում են թեթև ծակծկոց: Տեղային օգտագործման համար նախատեսված BetterYou Zechstei մագնեզիումի քլորիդը սկսում է ներծծվել մաշկին ցողելուց անմիջապես հետո: Այս հանքանյութը նպաստում է ինքնազգացողության լավացմանը և օգնում է թուլանալ:
Սփրեյում օգտագործվող մագնեզիումը բնականորեն մաքրվել է ավելի քան 250 միլիոն տարի: Ուստի չի պարունակում արհեստական աղտոտիչներ և ծանր մետաղներ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Ծավալ՝ 100 մլ (600 ցողում)
• Խտություն՝ 15%
• Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդ
• Կլանման ստուգում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը մասնակցում է ավելի քան 325 կենսաքիմիական ռեակցիաների։ Այն նպաստում է հոգնածության նվազեցմանը, նյարդային համակարգի նորմալ գործառույթին և մկանային ֆունկցիայի պահպանմանը: Այն նպաստելում է կալցիումի յուրացմանը, ոսկորների և ատամների առողջության պահմանմանը, ինչպես նաև հանգստին և վերականգնմանը:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

• Ցողեք սփրեյը մաշկին 5–10 անգամ և լավ մերսեք՝ ներծծումը խթանելու համար։
• Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված, այդպես յուրացումն առավել արդյունավետ է։
• Կարող եք ցողել մարմնի ցանկացած մասում` բացառությամբ նուրբ հատվածների, ինչպիսիք աչքերն են:
• Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել:
• Փաթեթի պարունակությունը 600 ցողում է:

ԴԵՂԱՉԱՓ

10 ցողումը ապահովում է 100մգ (28% խորհուրդ տրվող օրական չափաբաժնի) յուրացվող մագնեզիում:

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Բոլոր տարիքի մարդկանց
• Վեգաններին
• Բուսակերներին
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։
• Անցել է դերմատոլոգիական փորձարկում:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մագնեզիումի քլորիդ, ջուր

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ:

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

BetterYou Zechstein Inside®️ մագնեզիումի քլորիդը ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրի ընդերքում: Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։

Magnesium Sleep

Վայելե՛ք BetterYou Magnesium Sleep Body Spray-ի հանգստացնող ազդեցությունը։ Այն պարունակում է Zechstein մագնեզիում, լավանդա և երիցուկ։ Մագնեզիումի այս սփրեյն ապահովում է լիարժեք հանգստություն և բնականոն, խաղաղ քուն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լավ քունը առողջության հիմքն է, սակայն քչերը գիտեն, որ մագնեզիումի պակասը կարող է ազդել քնի որակի վրա։ Տրանսդերմալ մագնեզիումը, որը հայտնի է որպես բնական հանգստացնող, օգնում է թուլացնել մարմինը և միտքը՝ նպաստելով խոր և խաղաղ քնին։ Magnesium Sleep մարմնի սփրեյը համատեղում է մագնեզիումը հատուկ եթերայուղերի հետ, ինչի շնորհիվ այն դառբում է կատարյալ հավելում Ձեր երեկոյան ռիտուալի համար։ Այն օգնում է վերականգնել մագնեզիումի պակասը, որը հաճախ առաջանում է ժամանակակից սննդակարգի և լարված կյանքի ռիթմի պատճառով։ Սփրեյը նախատեսված է տեղային կիրառման համար։ BetterYou Zechstein մագնեզիումը սկսում է ներծծվել անմիջապես օգտագործումից հետո՝ նպաստելով ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը և հանգստությանը։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 100 մլ (600 փչում)
• Խտությունը՝ 28%
• Ակտիվ բաղադրիչը՝ մագնեզիումի քլորիդ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր բարեկեցության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների վերականգնմանը և թուլացմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին ու վերականգնմանը, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Փչեք սփրեյը 5–10 անգամ մաշկի վրա և լավ մերսեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված: Այդպես յուրացումն առավել արդյունավետ է։ Խուսափեք զգայուն հատվածներից, ինչպիսիք են աչքերը։
Քնի խանգարման դեպքում: Փչեք 2–3 անգամ խնդրահարույց հատվածներին (օրինակ՝ սրունքներին կամ ոտնաթաթերին) և մերսեք։ Առավելագույն արդյունքի համար համադրեք մագնեզիումի աղերի կամ մագնեզիումով քնի լոսյոնի հետ։

ԴԵՂԱՉԱՓ

10 փչումը պարունակում է 75մգ մաքուր մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Օգտագործումից հետո պահեք այն սենյակային ջերմաստիճանում՝ խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք սրբել ավելորդ զանգվածը սրբիչով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերին, ջրածնացրած կաստորի յուղ (ՊԵԳ-40), ֆենօքսիէթանոլ, նեղատերև լավանդայի յուղ, Anthemis Nobilis ծաղկային յուղ (երիցուկ), էթիլհեքսիլգլիցերին, հիդրոլիզացված ջոջոբայի եթերներ, լինալոլ, լիմոնեն, գերանիոլ։

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղ և դրա ածանցյալներ

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Փաթեթը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

Ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան հաստատությունում։

Magnesium Sleep

BetterYou Magnesium Sleep Flakes-ը մագնեզիումի քլորիդի, լավանդայի և երիցուկի խառնուրդ է, որը կապահովի Ձեր հանգիստ քունը։ Հանգստացրե՛ք Ձեր միտքն ու մարմինը և պատրաստվե՛ք խաղաղ քնի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

BetterYou Magnesium քլորիդի փաթիլները պարունակում են բարձր խտության 100% բնական մագնեզիումի քլորիդ (47%)։ (Կրկնվում է, ենթակա է հեռացման) BetterYou Magnesium Flakes-ը յուրահատուկ խառնուրդ է՝ բաղկացած 100% մաքուր ստորգետնյա և ծովային մագնեզիումի քլորիդից։ Այն բնականաբար, գոլորշիացվում, մաքրվում և խտացվում է՝ օպտիմալ ներծծման համար։ BetterYou մագնեզիումի քլորիդի փաթիլներով խորը մկանային թուլացումը դառնում է ձեր հաճելի երեկոյի անփոխարինելի մասը։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Արտադրանքի ծավալը՝ 1 կգ
• Խտություն՝ 47%
• Ակտիվ բաղադրիչ՝ մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ
• Ներծծման փորձարկում՝ Կարդիֆի համալսարան

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումն առանցքային դեր ունի ընդհանուր ինքնազգացողության և հանգստի բարելավման գործում: Այն նպաստում է մկանների թուլացմանը և վերականգնմանը: Բացի այդ, մագնեզիումը նպաստում է մարմնի հանգստին, նվազեցնում է հոգնածությունը, պահպանում էլեկտրոլիտային հավասարակշռությունը և նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը։ Այն ունի կենսական նշանակություն նաև կալցիումի յուրացման, առողջ ոսկորների և ատամների պահպանման, հոգեբանական առողջ գործառույթների և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Լոգանք
Ավելացրեք 250գ մագնեզիումի փաթիլ (մոտ 2 բաժակ) լոգանքի ջրին։
Հանգստացեք լիարժեք՝ պառկելով ջրում 20 րոպե։
Ոտքերի լոգանք
Ավելացրեք 150գ մագնեզիումի փաթիլ (մոտ 1 բաժակ) 5 լիտր ջրին այնքան, որ ծածկի ոտքերը։
Թուլացեք՝ ոտքերը 20 րոպե պահելով ջրի մեջ։

ԴԵՂԱՉԱՓ

1կգ մագնեզիումի փաթիլը պարունակում է 120գ մաքուր մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Մագնեզիումի փաթիլները բարձր հիգրոսկոպիկ են և արագ կլանում են խոնավությունը բաց վիճակում։
• Պահեք չոր վայրում և օգտագործումից հետո լավ փակեք փաթեթավորումը։
• Բացելուց հետո օգտագործեք 12 ամսվա ընթացքում։ Փաթեթավորումը ենթակա է վերամշակման։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Բոլոր տարիքի մարդկանց
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ, հակացուցումներ չկան։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատի փաթիլներ, լավանդայի եթերային յուղ (Lavandula angustifolia), երիցուկի ծաղկային յուղ (Anthemis nobilis), լինալոլ:

ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԸ

Մինչև 47% MgCl₂
Մինչև 0.8% KCl
Մինչև 0.1% CaCl₂
Մինչև 0.6% MgSO₂
Մինչև 0.9% NaCl
Մինչև 51% H₂O

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչներ
• Ծանր մետաղներ
• Արմավենու յուղի ածանցյալներ
• Այս ապրանքն ունի POFCAP միջազգային հավաստագիր՝ երաշխավորելով, որ բացարձակապես զերծ է արմավենու յուղից և դրա ածանցյալներից։

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

EVOH նյութով պատված բազմակի օգտագործման փաթեթները ենթակա են ամբողջական վերամշակման՝ շնորհիվ իրենց ջրալուծվող և կենսաքայքայվող հատկությունների։ Սա առաջինն է իր տեսակի մեջ։ Ի տարբերություն այլ փաթեթավորումների՝ BetterYou փաթեթները չեն պարունակում քլոր, դիօքսիններ, թունավոր գազեր կամ վնասակար մետաղներ։ Դրանք բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնից։ Մեր փաթեթների նորարարական ծածկույթը 10,000 անգամ ավելի գազաթափանց է, քան ստանդարտ ցածր խտության պոլիէթիլենային թաղանթը։ Սա թույլ է տալիս պահպանել փաթիլների թարմությունը և նվազեցնել թափոնները։ Magnesium Flakes-ի փաթեթավորման մեջ օգտագործվում է այս առաջատար տեխնոլոգիան, որն անվնաս է շրջակա միջավայրի համար։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

BetterYou-ի մագնեզիումի փաթիլները 100% մաքուր մագնեզիումի յուրահատուկ համադրություն են` ստացված ստորգետնյա և ծովային աղբյուրներից։ Դրանք անցնում են բնական գոլորշիացման, մաքրման և խտացման գործընթաց՝ ապահովելու համար օպտիմալ յուրացում։ Ավելի քան երկու տասնամյակ BetterYou-ն մշակում է մագնեզիումի հավելումների գիտությունը և տեխնոլոգիաները։ Վստահ եղեք, որ BetterYou-ն միշտ ընտրում է մագնեզիումի լավագույն ձևերը առավելագույն արդյունավետության համար։ Լավանդայի և երիցուկի եթերային յուղերը ստացվում են Մեծ Բրիտանիայում աճեցված մշակաբույսերից։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում։ Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։

Magnesium Sleep Lotion

BetterYou Magnesium Sleep Lotion-ը համադրում է մագնեզիումի քլորիդը լավանդայի հետ՝ բերելով Ձեզ հաճելի հանգստություն։ Բացահայտե՛ք այս օգտակար միջոցի առավելությունները Ձեր հանգիստ քնի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լոսյոնը մագնեզիումի յուղի և բնական լավանդայի յուրահատուկ համադրություն է, որն օգնում է թուլացնել հոգնած մկանները, նվազեցնել զգայունությունը և հանգստացնել միտքը՝ ապահովելով ավելի խոր և երկարատև քուն։ BetterYou Magnesium Sleep մարմնի լոսյոնը, որն անցել է դերմատոլոգիական փորձարկումներ, արագ ներծծվում է մաշկին քսելիս՝ մագնեզիումը հասցնելով անմիջապես մկաններին, մեղմելով ավելորդ լարվածությունը և նպաստելով քնի որակի բարելավմանը։ Մագնեզիումը բնական հանգստացնող է, որն իր ազդեցությունն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լոսյոնը հարմար է նույնիսկ զգայուն մաշկի համար՝ արդյունավետորեն աջակցելով մարմնին ժամանակակից կյանքի ռիթմում։

ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Ծավալ՝ 180 մլ
• Ակտիվ բաղադրիչներ՝ մագնեզիումի քլորիդ, լավանդա

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մագնեզիումը նպաստում է ընդհանուր հանգստությանը և ինքնազգացողության լավացմանը։ Այն բնական ճանապարհով աջակցում է մկանների նորմալ աշխատանքին, կալցիումի յուրացմանը և իմունային համակարգի առողջ գործունեությանը։ Բացի այդ, մագնեզիումը օգնում է նվազեցնել հոգնածությունը, պահել էլեկտրոլիտների հավասարակշռությունը և ապահովել էներգիայի նորմալ նյութափոխանակությունը` նպաստելով լիարժեք հանգստին և վերականգնմանը։

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Առավելագույն արդյունավետության համար օգտագործեք քնելուց առաջ առնվազն 4 շաբաթ շարունակ։ Քսեք 5 մլ լոսյոն (4 սեղմում) մաքուր և չոր մաշկին քնելուց 30 րոպե առաջ։ Թեթև մերսող շարժումներով տարածեք լոսյոնը, հատկապես պարանոցի, ուսերի և ոտքերի հատվածներում։ Արդյունավետությունն ավելանում է շոգեբաղնիքից կամ լոգանքից հետո, երբ մաշկը տաք է, իսկ ծակոտիները` բացված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել։

ԴԵՂԱՉԱՓ

Յուրաքանչյուր 5 մլ լոսյոնը պարունակում է առնվազն 120 մգ յուրացվող մագնեզիում։

ՊԱՀՊԱՆՈՒՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

• Պահեք սենյակային ջերմաստիճանում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից։
• Պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• Նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
• Խուսափեք աչքերի հետ շփումից։
• Մի կիրառեք վնասված կամ գրգռված մաշկի վրա։
• Սննդային հավելումները չեն կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ կենսակերպին։

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԹԵԹԵՒ ԾԱԿՈՑ

Օգտագործման սկզբնական շրջանում կարող եք զգալ թեթև ծակոց։ Սա վկայում է մագնեզիումի ցածր մակարդակի մասին և պայմանավորված է մաշկի միջոցով դրա արագ ներծծմամբ։ Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործելիս այս զգացողությունը վերանում է։ Մերսումից հետո կարող եք նրբորեն սրբել մաշկը սրբիչով, քանի որ ներծծումը սկսվում է անմիջապես։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

• Մեծահասակների և 13 տարեկանից բարձր դեռահասների
• Հղի և կրծքով կերակրող կանանց (խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել բժշկի հետ)
• Վեգաններին
• Բուսակերներին
• Համատեղելի է նշանակված դեղամիջոցների հետ։
• Անցել է դերմատոլոգիական խոր փորձարկում
• Հաստատված է զգայուն և ատոպիկ մաշկի համար (էկզեմա, փսորիազ)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, մագնեզիումի քլորիդ, գլիցերիլստեարատի ցիտրատ, գլիցերին, կապրիլային/կապրինային տրիգլիցերիդ, գլիցերիլստեարատ SE, կոկոսի ալկաններ, կարագի յուղ (շի), բրնձի թեփի յուղ, բենզիլային սպիրտ, արևածաղկի յուղ, նատրիումի բենզոատ, նեղատերև լավանդայի յուղ, քսանթանի խեժ, տոկոֆերոլ, դեհիդրոացուսային թթու, վարսակի էքստրակտ, կալենդուլայի էքստրակտ, կալիումի սորբատ, լինալոլ, լիմոնեն, գերանիոլ։

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

• Աղտոտիչ նյութեր
• Ծանր մետաղներ
• Սինթետիկ ներկանյութեր և բուրավետիչներ

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Տուփը պատրաստված է FSC®️-ի կողմից հավաստագրված անտառներից և այլ վերահսկվող աղբյուրներից ստացված նյութերից։ Շիշը պատրաստված է բուսական ծագում ունեցող կանաչ պոլիէթիլենից (ՊԷ), որն արտադրվում է շաքարեղեգից։ Այս պլաստիկը ածխածնի բացասական ազդեցություն ունի։ Առանց արմավենու յուղի
Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Accreditation Programme) ծրագրով և չի պարունակում արմավենու յուղ կամ դրա ածանցյալներ։

BetterYou-Ի ԱՂԲՅՈՒՐԸ

Ստացվում է բնական աղբյուրից, որը գտնվում է երկրագնդի խորքում։ Այս աղբյուրը ավելի քան 250 միլիոն տարի պաշտպանված է մարդածին աղտոտիչներից, ինչը երաշխավորում է դրա մաքրությունն ու բարձր որակը։ Արտադրված է Մեծ Բրիտանիայում: Երբեք չի փորձարկվել կենդանիների վրա։ Պատրաստված է GMP ստանդարտներին համապատասխան արտադրամասում։

Magnesium Water Energy

Առավելագույնի՛ հասցրեք Ձեր ուշադրությունն ու մտքի հստակությունը մագնեզիումի, բնական կոֆեինի և B խմբի վիտամինների օգտակար խառնուրդով։ Ստացե՛ք էներգիա, երբ ամենից շատ ունեք դրա կարիքը, և վայելե՛ք պահը։

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ՄԱՐՄՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՋԻՋ

Magnesium Water Focus-ը մագնեզիումի մեծ չափաբաժնով ըմպելիք է, որը նպաստում է ուշադրությանն ու մտքի կենտրոնացմանը։ Այն լրացնում է օրվա ընթացքում կորցրած կարևոր հանքանյութերը՝ ապահովելով կենսուրախություն և կենտրոնացում։ Այն ներառում է բարձր ակտիվությամբ եռակի խառնուրդ՝ մագնեզիումի ցիտրատ, գլիցինատ և Իռլանդական ծովի հանքանյութեր:

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՋՈՒՐ

Մագնեզիումի շնորհիվ օրգանիզմը դառնում է ավելի ուժեղ, ճկուն և արագ է վերականգնվում ինտենսիվ ակտիվությունից և սթրեսից հետո: Այն պարզ, արդյունավետ և հաճելի միջոց է` ամեն օր օրգանիզմը մագնեզիումով ապահովելու համար:

ԲԱՐԵԿԵՑԻԿ Է ՄՈԼՈՐԱԿԸ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՔ ԴՈՒՔ

Մենք ձգտում ենք նվազագույնի հասցնել մեր արտադրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Մեր որևէ արտադրանք չի պարունակում արմավենու յուղ և նրա ածանցյալներ, իսկ փաթեթավորումը էկոլոգիապես մաքուր է: Ամբողջ արտադրանքը ենթակա է 100% վերամշակման:

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ

•⁠ Տարայի չափը՝ 250 մլ
•⁠ Մագնեզիումի պարունակությունը՝ 180 մգ (48% NRV)
•⁠ Համը՝ հապալաս և անանուխ (չգազավորված)
•⁠ Կալորիականությունը՝ 23 կկալ
•⁠ Հավելումներ՝ կանաչ սուրճի հատիկների էքստրակտ, նիացին, վիտամին B6, բիոտին, վիտամին B12

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԱՂԲՅՈՒՐ

Magnesium Water-ի շարքը ներառում է մագնեզիումի և Իռլանդական ծովի հանքանյութերի յուրահատուկ եռակի խառնուրդ՝ օրգանիզմում առավելապես յուրացման ու արդյունավետության համար:

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՑԻՏՐԱՏ

Մագնեզիումի ամենալավ յուրացվող ձևերից է՝ ավելի կենսամատչելի, քան տարածված մագնեզիումի օքսիդը: Այն մագնեզիումի և ցիտրատի իոնների 1:1 հարաբերակցությամբ աղ է: Բարձր լուծելիության և կենսամատչելիության շնորհիվ այն հրաշալի է սննդակարգը լրացնելու համար: Մեր մագնեզիումի ցիտրատը ստացվում է բնական ծովային մագնեզիումից:

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԳԼԻՑԻՆԱՏ

Պատրաստված մագնեզիումի և երկու գլիցին մոլեկուլից (սպիտակուցի բաղադրիչ)` մագնեզիումի գլիցինատը նպաստում է մկանների վերականգնմանը և կարգավորում է դրանց կծկումները: Այն նույնպես ունի բարձր կենսամատչելիություն և արագ ազդեցություն՝ լրացնելով ամենօրյա սթրեսներից առաջացած մագնեզիումի պակասը:

ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԾՈՎԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ

Արտադրանքի ազդեցությունն ուժեղացնելու համար այն հարստացրել ենք մագնեզիումի բնական աղբյուրով՝ ստացված Իռլանդական ծովի ջրերից: Այն ապահովում է էլեկտրոլիտային հավասարակշռություն:

ԻՆՉՈՒ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԳՆԵԶԻՈՒՄ

Մագնեզիումը մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտային ռեակցիաների և կարևոր է բջջային առողջության համար: Մագնեզիումով հարուստ օրգանիզմը ավելի լավ է հաղթահարում սթրեսները, որոնք առաջանում են ինտենսիվ մարզումների և առօրյա կյանքի ընթացքում: Այն կարգավորում է բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ՝ աջակցելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջությանը, ներառյալ՝ սպիտակուցների սինթեզը, մկանային կծկումները, էներգիայի արտադրությունը, մկանների և ոսկորների առողջությունը, արյան ճնշման կարգավորումը, հոգնածության նվազեցումը, քնի ցիկլի հավասարակշռումը: Քանի որ հաբերն ու կապսուլաները հարմար չեն բոլորին, մեր մագնեզիումի արտադրանքների շարքը ստեղծվել է ունիվերսալության նկատառումներով: Այն ուղղված է` հաղթահարելու կլանման դժվարությունները, որոնք կարող են առաջանալ սովորական հավելումներ օգտագործելիս:

ԱՅՍ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝

•⁠ 12+ տարիքային խմբի համար
•⁠ Բուսակերների, վեգանների, դիաբետիկների և ցելիակիայով հիվանդների համար
•⁠ Արտադրանքը չունի հակացուցումներ նշանակված դեղամիջոցների հետ համատեղ օգտագործելիս:
•⁠ Հաստատված է Բուսակերների միության կողմից և վավերացված է վեգանների համար:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ջուր, ագավայի նեկտար, թթու՝ գինու թթու, բնական համադրիչներ, 2% հապալասի հյութի խտանյութ, մագնեզիումի ցիտրատ, մագնեզիումի գլիցինատ, անանուխի էքստրակտ, B խմբի վիտամինների խառնուրդ (նիացին, վիտամին B6, բիոտին, վիտամին B12), կանաչ սուրճի հատիկների էքստրակտ։

ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

•⁠ Պարունակվող չափաբաժիններ՝ 1 (չափաբաժնի ծավալ՝ 250 մլ)
•⁠ Էներգիա (կՋ) 37 կՋ 0% 93 կՋ 1%
•⁠ Էներգիա (կկալ) 9 կկալ 0% 23 կկալ 1%
•⁠ Ճարպեր (գ) 0 գ 0% 0 գ 0%
*հագեցած (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Ածխաջրեր (գ) 1,2 գ 1% 3 գ 3%
⁠*շաքար (գ) 1,2 գ 1% 3 գ 3%
•⁠ Մանրաթել (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Սպիտակուցներ (գ) 0 գ 0% 0 գ 0%
•⁠ Աղ (գ) 0,001 գ 0% 0 գ 0%

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ ԵՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ

•⁠ Մագնեզիում 72 մգ 19% 180 մգ 48%
•⁠ Նիացին 4 մգ 25% 10 մգ 63%
•⁠ Վիտամին B6 0,35 մգ 25% 0,88 մգ 63%
•⁠ Բիոտին 12,5 մկգ 25% 31,25 մկգ 63%
•⁠ Վիտամին B12 0,625 մկգ 25% 1,563 մկգ 63%
•⁠ Կոֆեին 12 մգ 30 մգ
*RI – Միջին տարիքի մարդու համար առաջարկվող օրական ընդունման չափանիշ (8400 կՋ/2000 կկալ):
**NRV – Սննդարար նյութերի նորմայի համեմատական արժեք:

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

•⁠ Շաքարի քիչ պարունակություն
•⁠ Ցածր կալորիականություն
•⁠ Արհեստական քաղցրացուցիչների բացակայություն
•⁠ Վեգան արտադրանք
•⁠ Առանց գլյուտենի
• ⁠Էլեկտրոլիտներով հարուստ

ԿԱՅՈՒՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Տարան պատրաստված է 100% վերամշակվող ալյումինից: Առանց արմավենու յուղի և նրա ածանցյալների: Այս արտադրանքը հավաստագրված է Միջազգային POFCAP (Palm Oil Free Certification Trademark) նշանով և չի պարունակում արմավենու յուղ և նրա ածանցյալներ:

$50.00

Vitamin D 400 IU Infant

BetterYou Vitamin D 400 IU Infant Oral Spray-ը կոկոսի յուղով և վիտամին D-ով խնամքով մշակված բանաձև է՝ նախատեսված մինչև 3 տարեկան երեխաների համար։ Ապահովե՛ք Ձեր փոքրիկին առողջության համար անհրաժեշտ սննդարար նյութերով։

Vitamin D 400 IU Junior

BetterYou Vitamin D 400 IU Junior Daily Oral Spray-ը կատարյալ միջոց է Ձեր երեխայի վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար։ Նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար և ամրապնդում է առողջությունը։